Գլխավոր էջ » 2013 Ապրիլ 30 » Աչքերի գույնն ու նշանակությունը....
21:07 Աչքերի գույնն ու նշանակությունը.... | |
Սև աչքեր ունեցող մարդիկ նախաձեռնող են, հասնում են այն ամենին, ինչ ցանկանում են կյանքում: Նրանք ունեն մեծ ինքնավստահություն և հսկայական կամքի ուժ: Հավակնոտ և փառասեր են, միշտ ձգտում են աչքի ընկնել: Նրանք մեծ հաջողություն են վայելում հակառակ սեռի մոտ, մեծամասամբ ի շնորհիվ իրենց հայացքի, որի մեջ խորտակվում է նայողը: Սև աչքեր ունեցողները սիրատոչոր և կրքոտ բնավորություն ունեն: Սիրահարվելով այսպիսի մարդու դուք շրջապատված կլինեք սիրով և հոգատարությամբ: Նրանք կլանված են սիրով, և ոչ-մի խոչընդոտ չի կարող նրանց կանգնեցնել հասնել երկրպագության առարկային: Երբեմն նրանք կարող են առանց մտածելու անցնել ծառացած խնդրի լուծմանը, ինչը բացասական հետևանքների կբերի: Ուստի սև գույնի աչքեր ունեցողներին խորհուրդ է տրվում ավելի հանգիստ ընկալել կյանքն ու իրականությունը, զբաղվել սպորտով`ծախսելու համար էներգիայի հսկայական պաշարները, որով օժվտած են սև աչքեր ունեցող մարդիկ: Կանաչ աչքեր Կանաչ աչքեր ունեցողներն զգայուն, կարեկից և մեծահոգի մարդիկ են: Նրանց սերը բոլոր դեպքերում իսկական և կրքոտ է, նրանք միշտ հավատարիմ են իրենց երկրորդ կեսին, սակայն երբեք չեն ների անհավատարմությունը և վիրավորանքը`անգամ ամենամոտ մարդուն: Իսկակական ասպետները տարբերվում են աչքերի կանաչ գույնով: Նրանց սիրում են ընկերները հավատարմության և փափուկ բնավորության համար: Նրանք շատ համբերատար են, կարող են ժամերով լսել խոսակցին: Կանաչ աչքերով մարդիկ ունեն մի շարք դրական հատկանիշներ ի տարբերություն ուրիշ գույնի աչքեր ունեցողների: Ըստ հոգեբանների, կանաչ աչքերով մարդիկ ամենահաջողակն են, քանի որ նախընտրում են հանգստությունն ու կայունությունը, սակայն սիրում են ճախրել երազներում: Շատ դժվար է հասկանալ կանաչ աչքերով մարդկանց. նրանք կարող են լինել և լավ ընկերներ, և սկզբունքային ղեկավարներ, և հավատարիմ զուգընկերներ: Սակայն պետք չէ չարաշահել նրանց վստահությունը, այլապես նրանք կվերածվեն ուժեղ և խիստ թշնամու: Երկնագույն (բաց կապույտ) աչքեր Անուղղելի ռոմանտիկ են երկնագույն աչքեր ունեցողները`պարզ, բայց ոչ պարզունակ բնավորությամբ: Նրանք ունեն իրենց ուրույն զգացմունքայնությունն ու հրապուրանքը: Կարող են ինքնամոռաց սիրահարվել և տրվել սիրեցյալին և հոգով, և մարմնով: Նրանք շատ շուտ են բորբոքվում և կորցնում են իրավիճակը սառը դատելու կարողությունը: Ունեն շատ լավ զարգացած պարտքի զգացողություն, երբեք չեն մոռանա արված լավությունը: Նրանք հիշաչար և հակասական մարդիկ են, միշտ պայքարում են ճշարտության համար, անգամ երբ սխալ են լինում: Անբեկանելի են որոշումներ ընդունելիս, երբեմն անգամ անընդունակ են հասկանալ դիմացինին: Երկնագույն աչքերով մարդկանց խորհուրդ է տրվում սովորել երբեմն փոխզիջումների գնալ դիմացինի հետ: Մուգ-կապույտ աչքեր Մուգ-կապույտ գույնը օժտում է մարդուն որոշակի սառնությամբ և անտարբերությամբ: Որքան ավելի մաքուր և պարզ է աչքերի գույնը, այդքան ավելի զուսպ է անձնավորությունը: Տաղանդավոր և անսովոր մարդկանց մեջ շատ են հանդիպում կապուտաչյաները: Այս մարդիկ կարողանում են արագ որոշումներ կայացնել հանգամանքների փոխման ժամանակ: Նրանք պահանջկոտ են ոչ միայն իրենց, այլ նաև ուրիշների նկատմամբ: Նրանց շատ հաճախ չափից ավելի համեստությունն ու անտարբերությունը թույլ չի տալիս զուգընկերոջը հասկանալ նրանց անմեկին հոգին: Դարչնագույն աչքեր Դարչնագույն աչքեր ունի Հայաստանի բնակչության մեծամասնությունը, սակայն սխալ է կարծել, թե բոլոր դարչնագույն աչքերով մարդիկ բնավորության նույն գծերն ունեն: Դարչնագույնն ունի շատ երանգներ, ուստի դրանց նշանակությունը փոխվում է երանգի հետ կապված: Դարչնագույն աչքերը սովորաբար պատկանում են գրավիչ և զգացմունքային մարդկանց, որոնց մեջ միացած են ջերմությունն ու մեղմությունը: Դարչնագույն աչքերով մարդիկ իրենց խառնվածքով տաքարյուն են և սիրառատ, սակայն այդ սիրահարվածությունը կարող է արագ մարել: Դարչնագույն աչքերով մարդիկ սակայն շատ քմահաճ են լինում, ինչը թերևս հանդիսանում նրանց միակ բացասական կողմը: Նրանց անհավասարակշիռ պահվածքը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել, սակայն այսպիսի մարդիկ հիշաչար չեն և մոռանում են պատահածը: Դարչնագույն աչքերով մարդիկ սակայն շատ կոմունիկատիվ և մարդամոտ են, նրանք երբեք խնդիրներ չեն ունենում շփման մեջ, կարող են լեզու գտնել տարբեր տեսակի և հայացքների մարդկանց հետ: Բաց-դարչնագույն աչքերով մարդիկ ամաչկոտ են, սիրում են միայնությունը: Նրանք իրականում պրագմատիկ մարդիկ են, որոնք ամեն սկսած գործ հասցնում են տրամաբանական ավարտին: Այս մարդիկ ընդհանրապես չեն հանդուրժում շրջապատողների կողմից գործադրվող ճնշումը. նրանք ինքնուրույն որոշումներ են կայացնում և կատարում բոլոր առաջադրանքները: [color=gray] Մոխրագույն աչքեր[/color] Շատ աշխատասեր են մոխրագույն աչքեր ունեցողները: Այսպիսի մարդկանց գլխավոր հատկանիշներն են զգուշությունը, կշռադատելու կարողությունը և անսպառ հետաքրքրասիրությունը: Նրանք երբեք չեն հիասթափեցնում իրենց գործընկերներին, կարող են ցուցաբերել ուշագրավ համբերություն և հետևողականություն: Կենցաղը նրանց համար կարևոր չէ, նրանք հազվադեպ են նեղանում կամ ափերից դուրս գալիս: Նրանց կյանքը պլանավորված և նախագծված է, երբեմն թվում է անգամ, որ այս մարդիկ սառնասիրտ և անզգամ են: Նրանց չորության վերածվող զգաստությունը պայմանավորված է աչքի պիգմենտի առանձնահատկությամբ: Այսպիսի մարդիկ զգացմունքային չեն, թաքցնում են իրենց ներքին աշխարհը, սակայն հավատարիմ և հոգատար են իրենց սիրելիների նկատմամբ: Նրանք հեշտորեն հաղթահարում են բոլոր դժվարությունները ի շնորհիվ արագ կողմնորոշվելու հատկության և անալիտիկ մտածողության: Երբեմն կարող են առաջանալ դժվարություններ այն խնդիրների լուծման մեջ, որոնք պահանջում են ֆիզիկական ուժ կամ զգացմունքային մոտեցում: Ավելի վճռական, ուժեղ ու համառ են մուգ-մոխրագույն աչքերով մարդիկ: Նրանք անվիճելի սեփականատերեր են, որոնք չեն հանդուրժում ոչ-մի տարակարծություն: Նրանք մեծ կամքի ուժ ունեն, սակայն պահանջում են հնազանդության մյուսներից: Եթե իրենց սիրելին համակերպվի նման բնավորության գծերի հետ, ապա ձեռք կբերի նվիրված կյանքի ընկեր, ով ի վիճակի չէ դավաճանության: Դեղին աչքեր Դեղին աչքերով մարդիկ շատ հազվադեպ են հանդիպում կյանքում: Այս գույնով բնութագրվում են օձերը վագրերը, ահա թե ինչու այս գույնի աչքերով մարդիկ ունեն նշյալ կենդանիներին բնորոշ բնավորության գծեր: Դեղին երանգն արտացոլում է տաքություն, սակայն այդ տաքությունն ուղղված է միայն շատ մոտ, փոքրաթիվ մարդկանց: Դեղին աչքերով մարդկանց չի կարելի անվանել հասարակ անձնավորություններ: Նրանց միտքը կտրուկ և լուսավոր է, ուստի կարող են ցանկացած իրավիճակից դուրս պրծնել: Նրանց բնորոշ արտիստիզմն ու ճկությունը թույլ է տալիս ”ջրից չոր դուրս գալ”: Սակայն, նրանց բնորոշ հուզականություն դարձնում է նրանց դյուրագրգիռ: Սիրելի մարդու համար դեղին աչքերով մարդիկ միշտ ամուր հենարան կլինեն`սատարող, օգնող ուժ: Վագրի աչքեր ունեցող մարդիկ միշտ կպաշտպանեն բարեկանմներին, առանց իմանալու արդյոք իրենք ճիշտ են, թե ոչ: Եթե դուք վնասեք նրանց, ապա վրեժը իրեն սպասել չի տա և կլինի անսպասելի: Նրանք շատ զգայուն են խարդախության նկատմամբ և հեշտությամբ կարող են բացահայտել սուտը: [color=gray]Բաց-շագանակագույն աչքեր[/color] Բաց-շագանակագույն աչքեր ունեցող մարդկանց բնավորությունը խիստ տարբերվում է մուգ-շագանակագույն աչքեր ունեցող մարդկանց բնավորությունից: Այսպիսի մարդիկ շատ երազկոտ են, հաճախ ճախրում են երկնքում, մտքով հեռուն են սլանում: Նրանց բնորոշ են բնավորության այնպիսի գծեր, որոնք են անվստահությունը, գաղտնիությունը, միայնակությունը: Նրանք շատ փխրուն և նուրբ մարդիկ են, որոնք հեշտությամբ են ենթարկվում ուրիշի ազդեցությանը: Սակայն, քրտնաջան աշխատանքի և աշխատասիրության շնորհիվ, նրանք կարող են հաջողության հասնել: Չնայած երազելու հակմանը, այս մարդիկ կարող են միանգամայն գործնական լինել: Նրանք առանձնանում են հավատարմությամբ ու հաստատակամությամբ: Ցանկալի արդյունքին հասնելու համար այս մարդիկ պետք է հավատան իրենց ուժերին: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 13 | ||||
| ||||