Երիտթուրքական պարագլուխները որոշեցին բնաջնջումը իրականացել 3 փուլերով: Առաջին փուլում բանակ զորակոչվեցին բոլոր 15-45 տարեկան հայ տղամարդիկ: Նրանց զինաթափեցին, 50-100 հոգանոց խմբերով առանձին-առանձին բնաջնջեցին: Բռնգրավվեց նաև հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը: Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության` քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը: 1915թ.-ի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը անցավ 800-ից: Սրանք բոլորը այնուհետև աննկարագրելի տանջանքերի ենթարկվեցին և սպանվեցին: Թուրքական սրի զոհը դառան այնպիսի հայորդիներ, ինչպիսիք են Սիամանթոն, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը և այլ առաջադեմ մտածողներ... Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը` գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին: Կազմակերպվեց զարհուրելի բռնագաղթ, աքսոր, ջարդ... Հայերին կամ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը կամ սպանում էին կամ ստիպում բռնել գաղթի ուղին: Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթվեցին Միջագետքի անապատներ, հիմնականում Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին... Այս կոտորածի արդյունքները զարհուրելի են: Արդյունքը եղավ Արևմտյան Հայաստանի հայերից` ավելի քան 2000-ամյա մշտական բնակչությունից, զրկվելը: Մեկ տարվա ընթացքում բռնի մահմեդականացվեց 200 000 հայ, որոնք այժմ ապրում են Ճորոխ գետի հովտում: Գաղթական դարձավ և աշխարհով մեկ սփռվեց ավելի քան 1 000 000 հայ: Ահռելի էին նաև նյութական կորուստները: Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը: Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք: Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան: Հայությանը հասցվեց 14.5 միլիարդ ֆրանկի վնաս: Իսկ ահա 1915-1916 թվականներին նահատակվեց ըստ տարբեր աղբյուրների 500 000 - 1 500 000 հայ։ Ըստ վերջին երկու տասնամյակների հետազոտությունների, զոհերի թիվ կազմել է մոտ 1 200 000