Գլխավոր էջ » 2013 Մարտ 8 » Ի՞նչ նվիրել մարտի 8-ին
20:26 Ի՞նչ նվիրել մարտի 8-ին | |
Շատ հաճախ, եթե ոչ միշտ, մարտի 8-ին նախապատրաստվելու համար նվերներն ընտրելուց հնչում է հետևյալ հարցը: Ի՞նչ նվիրել: Նույնիսկ որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներում ու ցանցերում հարցումներ են անցկացվում՝ ինչ կցանկանայիք ստանալ մարտի 8-ին: Ի դեպ, ասեմ՝ պատասխանները շատ հետաքրքիր են: Սակայն չնյութականացնելով մարտի 8-ը՝ ասեմ, որ այն կանանց համար ուշադրության տոն է իմ կարծիքով: Ամենից առաջ կինը ցանկանում է իր նկատմամբ պատշաճ ուշադրություն, իսկ մարտի 8-ին այդ ուշադրությունը որոշակի դրսևորմամբ ակնհայտ է դառնում: Հ.Գ. Կանանց նկատմամբ ուշադրությունը մենք միշտ հասկանում ենք մեր տեսանկյունից, սակայն պետք է նաև իրենց կարծիքը հարցնել իրենց նկատմամբ ուշադրության վերաբերյալ, ու այդ ուշադրությունը, կարծում եմ, պետք է դրսևորվի ոչ միայն մարտի 8-ին, այլ ամբողջ տարվա ընթացքում: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |