19:01 Մայիսի 15-ը` Ընտանիքի օր | |
Մայիսի 15-ը` Ընտանիքի օրՄայիս 11, 2011 | 15:32 Ազգային ժողովը մայիսի 11-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին շուրջ մեկ տասնյակ պատգամավորների հեղինակած օրինագիծը: Ըստ այդմ, պաշտոնական տոնացույցում ամրագրվում է նոր տոն` Ընտանիքի օրը, որը նշվելու է մայիսի 15-ին: Հեղինակների հիմնավորմամբ, օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ընտանիքը, լինելով հասարակության բնական եւ հիմնական բջիջը, ՀՀ-ում գտնվում է պետության հովանավորության եւ պաշտպանության ներքո: Բացի այդ, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան, իր 1993թ. սեպտեմբերի 20-ի թիվ 47/237 բանաձեւով, որոշել եւ հորդորել է ՄԱԿ-ի անդամ պետություններին` սկսած 1994 թվականից ամեն տարի մայիսի 15-ը նշել որպես Ընտանիքի միջազգային օր (International Family Day): Դրան հետեւել եւ ամեն տարի մայիսի 15-ին, օրենքով սահմանված կարգով, Ընտանիքի օրը տոնում են Սլովակիան, Լատվիան, Լիտվան, Չեխիան, Տաջիկստանը, Հունաստանը, իսկ Նախագահների հրամանագրերով` Բելառուսը, Ուկրաինան եւ այլ պետություններ: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |