Գլխավոր էջ » 2013 Մայիս 1 » Ինչի՞ մասին է խոսում քո մազերի գույնը...
12:15 Ինչի՞ մասին է խոսում քո մազերի գույնը... | |
Ինչի՞ մասին են խոսում խարտյաշ մազերը. Խարտյաշ մազերը խոսում են կնոջ հանգիստ և հավասարակշիռ լինելու մասին: Այս գույնի մազերի տեր կինը սիրում է հարմարավետություն և հանգստություն: Խարտյաշ մազերով կինը կարող է լինել հոգատար կին և մայր: Ինչի՞ մասին են խոսում շագանակագույն մազերը. Շագանակագույնը միայնության գույն է: Միևնույն ժամանակ այս գույնը նշանակում է նաև զիջողականություն և փափկություն: Սև մազերը նշանակում են հոռետեսություն, հուսահատություն և ագրեսիա: Այս գունի մազեր հիմնականում ընտրում են էմոները և գոտերը, իսկ մնացած աղջիկների համար այս գույնը կամակորության նշան է: Ինչի՞ մասին են խոսում մանուշակագույն մազերը. Մանուշակագույնը մեծ մասամբ բնորոշ է դեպրեսիոն և սթրեսային կարգավիճակներ ունեցող անձանց: Ինչի՞ մասին են խոսում բաց գույնի մազերը. Այս գույնի մազերը խոսում են տիրոջ զգայունության և խոցելիության մասին: Բաց գույնի մազերի տեր աղջիկները հաճախ չեն ցանկանում նկատել խնդիրները, նրանք ցանկանում են թեթև ապրել և աշխարհին նայել վարդագույն ակնոցի ետևից: Բոլորովին այլ բանի մասին է խոսում մոխրագույն շիկահերները: Նրանք կարծում են, որ արժանի են ամենալավին: Ներկելով մեր մազերը` մենք հաճախ փոխում ենք մեր ոճը և ցանկանում տարբերվել մեր միջավայրի մարդկանցից, բայց մեր մազերի իրական գույնը փոխելուց առաջ պետք է հիշենք, որ ամեն գույն ունի իր նշանակությունը: Կից նյութեր: Նկար 1 | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |