11:03 OK ԲԱՌԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ | |
Դրանցից առաջինի համաձայն.Մարտին Վան Բյուրեն(1837-1841) ԱՄՆ-ի 8-րդ նախագահը, որ ծնվել է Կինդերհուկ փոքրիկ քաղաքում, եղել է «Old Kinderhook» ակումբի անդամ: Այս ակուբը անվանում էին նաև հապավմամաբ` О.К.(Old Kinderhook): Այսպիսով Մարտին Վան Բյուրեն իրեն` որպես կեղծանուն ընտրեց «Old Kinderhook, որ է О.К.» և օգտագործում էր իր նախընտրական` 1840 թվականի, քարոզարշավում: Ահա այդ ժամանակներից սկսած` ամերիկացիները սկսեցին օգտագործել ОК բառը: Ըստ երկրորդ տեսակետի`արտահայտությունն առաջացել է Վաշինգտոնում «oll korrect» արտահայտությունից` որպես կատակ անգլիական «all correct» արտահայտության սխալ ուղղագրության, որ նշանակում է «ամեն - ինչ ճիշտ է»: Ասում են նաև, որ ԱՄՆ-ի 7-րդ նախագահ Էնդրյու Ջեքսոն (1829-1837) օգտագործում էր «all correct» արտահայտությունը վարչական որոշումներ կայացնելու ժամանակ: Նա գրում էր գերմաներեն տարբերակով «oll korrekt» կամ «OK»: Իսկ գերմանական տարբերակը պատմում է, որ այն առաջացել է «ohne Korrektur» կամ «O.K.», այսինքն «առանց ապացույցի»: Նշենք մի տարբերակ ևս, որ ԱՄՆ-ում Քաղաքացիական պատերազմի տարիներին OK ասում էին այն ժամանակ, երբ զոհված զինվորների թիվը 0 էր լինում (OK - Zero սպանված): Ինչ ծագում էլ ունենա այս բառը, միևնունն է, այսօր նրա իմաստը փոխվել է: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |