Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 15 » valentin
20:24
valentin


Սուրբ Վալենտինի օրը գոյություն ունի արդեն ավելի քան 16 դար, սակայն սիրո տոները հայտնի են դեռևս ավելի վաղ ժամանակներից՝ հին հեթանոսական շրջանից։ Օրինակ՝ հռոմեացիները փետրվարի կեսերին տոնում էին էրոտիզմի փառատոնը, որը կոչվում էր Lupercalia՝ սիրո աստվածուհի Juno Februata-ի պատվին, հայտնում է calend.ru-ն:

 

Տոնն ունի և կոնկրետ «մեղավոր»՝ քրիստոնյա քահանա Վալենտինը։ Այդ պատմությունը թվագրվում է մոտավորապես 269 թ., երբ Հռոմեական կայսրությունում իշխում էր Կլավդիոս II կայսրը։ Պատերազմող հռոմեական բանակը ռազմական արշավների ժամանակ զինվորների խիստ պակաս էր զգում, և հրամանատարը վստահ էր, որ իր «նապոլեոնական» պլանների գլխավոր թշնամին ամուսնություններն էին, քանի որ ամուսնացած զինվորը կայսրության փառքի մասին ավելի քիչ է մտածում, քան ընտանիքը կերակրելու մասին։ Եվ իր զինվորների ռազմական ոգին բարձր պահելու համար կայսրը զինվորներին ամուսնանալն արգելող հրաման է արձակում։


Հուրախություն զինվորների՝ գտնվում է մեկը, ով չվախենալով կայսերական զայրույթից, սկսում է գաղտնի պսակադրել զինվորներին իրենց սիրելիների հետ. նա հռոմեական Տերնի քաղաքից Վալենտին անունով մի քահանա էր։ Հավանաբար, նա իսկապես ռոմանտիկ էր, քանի որ նրա սիրելի զբաղմունքն էր հաշտեցնել սիրահարներին, օգնել սիրային նամակներ գրել և զինվորների խնդրանքով ծաղիկներ նվիրել աղջիկներին։

 

Բնականաբար, երբ այդ մասին իմանում է կայսրը, Վալենտինին դատապարտում է մահապատժի։ Իրավիճակի ողբերգությունն այն էր նաև, որ Վալենտինն ինքն էլ սիրահարված էր բանտապահի դստերը։ Մահապատժից մեկ օր առաջ նա աղջկան հրաժեշտի նամակ է գրում, որտեղ պատմում է իր սիրո մասին և ստորագրում՝ «Քո Վալենտին»։


Հետագայում, որպես քրիստոնյա նահատակ, ով զոհվել է հանուն հավատի, Վալենտինը կաթոլիկ եկեղեցու կողմից դասվեց սրբերի շարքը։ Իսկ 496 թ. Հռոմի պապ Գելասիուսը փետրվարի 14-ը հայտարարեց Սուրբ Վալենտինի օր։

 

Արևմտյան Եվրոպայում այս տոնը լայնորեն նշվում է 13-րդ դարից, իսկ ԱՄՆ-ում՝ 1777թ.-ից։


Որոշ մարդիկ վստահեցնում են, որ Վալենտինի օրը կինը կարող է մոտենալ իրեն դուր եկած տղամարդուն և ամուսնության առաջարկ անել։ Եթե տղամարդը պատրաստ չէ նման պատասխանատու քայլի, ապա պետք է շնորհակալություն հայտնի կնոջը և մետաքսե զգեստ նվիրի։

 

Որոշ երկրներում չամուսնացած աղջիկներին սիրեցյալները հագուստ են նվիրում։ Եթե աղջիկն ընդունում է նվերը, նշանակում է, որ նա պատրաստ է ամուսնանալ այդ մարդու հետ։


Վալենտինի օրը նվերներ տալու ավանդույթը տարեցտարի ամրապնդվում է և դարձել է բավական հաջողակ բիզնես։

Օրինակ՝ նախորդ դարի սկզբին ամերիկացիների մոտ ընդունված էր հարսնացուներին մարցիպան (նշաշաքար) նվիրել, ինչը բավական թանկ էր։ Ամերիկացիների համար մեկ այլ ավանդական նվեր է կարմիր վարդը։ Ըստ վիճակագրության` փետրվարի 14-ին Ամերիկայում յուրաքանչյուր րոպե գնվում է մոտ 20 հազար վարդ։

 

Ճապոնիայում քաղցրավենիք նվիրելու ավանդույթն ի հայտ է եկել շոկոլադ արտադրող խոշոր ընկերության նախաձեռնությամբ։ Այնտեղ Վալենտինի օրը սկսել են նշել 1930-ական թթ. և մինչ այժմ այն մնում է ամենատարածված նվերը։ Ի դեպ, Ճապոնիայում այդ օրը հիշեցնում է «Մարտի 8 տղամարդկանց համար», քանի որ ճապոնացի տղամարդիկ ստանում են ավելի շատ նվերներ, քան կանայք։


Իտալիայում տոնն անվանում են «քաղցր», քանի որ անհոգ իտալացիները նույնպես միմյանց քաղցրավենիք են նվիրում։


Ֆրանսիայում Սբ Վալենտինի օրն առաջին անգամ ի հայտ է եկել քառատողեր գրելու գաղափարը։ Այստեղ անցկացվում են նաև զանազան ռոմանտիկ մրցույթներ, օրինակ՝ ամենաերկար սիրային սերենադի համար։ Եվ, իհարկե, սիրո հարցերին հարգանքով վերաբերվող ֆրանսիացիների համար ավանդական նվեր է համարվում թանկարժեք զարդը։


Ռոմանտիկ դանիացիները միմյանց չորացրած սպիտակ ծաղիկներ են նվիրում։


Մեծ Բրիտանիայում չամուսնացած աղջիկները փետրվարի 14-ին արթնանում են մինչ արևածագը, կանգնում են պատուհանի մոտ և նայում անցնող տղամարդկանց։ Համարվում է, որ առաջին տղամարդը, ում նրանք կտեսնեն, կլինի իրենց ընտրյալը։

 

Իսկ ահա գերմանացիներն այնքան էլ չեն «ինտեգրվում» համընդհանուր տոնակատարությանը, քանի որ Վալենտինին համարում են հոգեկան խանգարում ունեցող մարդկանց հովանավոր, այլ ոչ սիրահարների։ Նրանք այդ օրը զարդարում են հոգեբուժարանները։ Հավանաբար, պատճառն այն է, որ գերմանացիները սերը համարում են ժամանակավոր խելացնորություն։

 

Սակայն կան աշխարհում երկրներ, որտեղ Սբ Վալենտինը հեղինակություն չի վայելում։ Նախևառաջ դա Սաուդյան Արաբիան է`միակ երկիրն աշխարհում, որտեղ պաշտոնապես արգելված է այս տոնը։ Արաբները կարծում են, որ արևմտյան ավանդույթները վատ են անդրադառնում երիտասարդության վրա

ՀՕԴՎԱԾԸ ԱՇՈՏ ՄԽԻԹԱՐՅԱՆ

 
Դիտումներ: 394 | Ավելացրեց: Ashnaa | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: